ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               

Էդուարդ Շարմազանով. Դեյուրե վեցամսյա ծրագիր է, խոսք կա նաև ապագա ռազմավարության մասին

Էդուարդ Շարմազանով. Դեյուրե վեցամսյա ծրագիր է, խոսք կա նաև ապագա ռազմավարության մասին
18.10.2016 | 11:29

Բավականին կոնկրետ թիրախներ են ընտրվել, և ճիշտ, պատասխանատու աշխատանքի արդյունքում կարող ենք հասնել որոշակի դրական տեղաշարժի՝ կառավարության ծրագրի նախնական տարբերակի մասին, որը քննարկվել է ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստում՝ հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Շատ կոնկրետ է ամեն ինչ գրված, և դեյուրե վեցամսյա ծրագիր է, բայց հաջողության հասնելու դեպքում խոսք կա նաև ապագա ռազմավարության մասին: Ծրագիրը բխում է Հայաստանի նախագահի ծրագրային հիմնադրույթներից, փետրվարի 12-ի ծրագրային ելույթից, որտեղ, հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումները և նոր իրականությունը, նախագահը մատնանշում էր երկրում բարեփոխումների իրականացումը բոլոր ոլորտներում»,- ասաց Շարմազանովը: Խոսելով կառավարության ծրագրի առաջնահերթությունների մասին, ՀՀԿ խոսնակը նշեց, որ հանրային կյանքի բոլոր ոլորտները համակարգային բարեփոխումների կարիք ունեն:

«Շատ կարևոր է տնտեսական բարեփոխումների խնդիրը: Իշխանությունը և կառավարությունը անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ներդրումային ավելի առողջ միջավայր ձևավորվի: Կոռուպցիայի դեմ պայքարը ևս նախանշված է կառավարության ծրագրում: Բնականաբար, կառավարությունը կառաջարկի նաև, քաղաքական մեծամասնության հետ միասին, իրականացնել օրենսդրական բարեփոխումներ, եթե դրա անհրաժեշտությունը կա՝ կոռուպցիայի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ